Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Jul 29, 2022
- 1 min read
Անոթային հիվանդություններ
Անոթային վիրաբուժության ծառայությունը Սևանի բժշկական կենտրոնում առաջատարներից է, որտեղ առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ` վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին։ Մեզ մոտ դուք կարող եք ստանալ բարձրակարգ խորհրդատվություն և բուժում։
Գաղտնիք չէ, որ անոթային հիվանդությունները շարունակում են գլխավորել հիվանդությունների ցանկն ամբողջ աշխարհում:
Վարիկոզ հիվանդությունն ամենատարածված անոթային հիվանդություններից է և առավել հաճախ հանդիպում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ` մի շարք առանձնահատկություններով պայմանավորված։ Վարիկոզ հիվանդությունը հանդիսանում է երակային համակարգի ամենատարածված հիվանդություններից մեկը։
Հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են . ժառանգական նախատրամադրվածությունը հորմոնալ փոփոխություննները հղիության ընթացքում հավելյալ քաշը հիպոդինամիան ֆիզիկական ակտիվության ծանրաբեռնվածությունը և այլն։
Հիվանդության առաջացման հիմքում ընկած է երակների պատերի թուլությունը, երակների տրամաչափի մեծացումը , երակային փականային անբավարարությունը։ Բոլորը վերը նշված ախտաբանական վիճակները հանգեցնում են երակային ճնշման բարձրացմանը և նոր երակների լայնացմանը , ախտաբանական պրոցեսի տարածմանը, ինչն էլ ժամանակի ընթացքում ավելի է խորացնում հիվանդությունը։
Հիվանդության ուշ փուլերում ի հայտ են գալիս մի շարք բարդություններ, որոնցից առաջին տեղում է թրոմբը և թրոմբոէմբոլիան , որն էլ հանդիսանում է կյանքին վտանգ սպառնացող բարդություն։
Այսօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց տարատեսակ հիվանդությունների առաջացման, բուժման և կանխարգելման մասին շատացել է տեղեկատվությունը տեղեկատվական հարթակում, որը հասանելի է բոլորին, սակայն շատ կարևոր է իմանալ , որ մասնագետի կողմից բուժման մոտեցումը և հիվանդության կանխարգելումը յուրաքանչյուր հիվանդի համար պետք է կրի անհատական բնույթ` հաշվի առնելով մի շարք առանձնահատկություներ։
Խորհրդատվությունների և բուժման համար կարող եք դիմել Սևանի ԲԿ ՓԲԸ յուրաքանչյուր երեքշաբթի ` ժամը ։֊ից ։ ։
------------------------------ Անոթային վիրաբույժ, Անոթաբան՝ Արման Կամոյի Հակոբյան։ Հասցե՝ Ք. Սևան, Նաիրյան փող., 169 շենք: Հեռ. 077864641




_edited_edited.png)



Comments