Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Jan 1, 2023
- 1 min read
Սիրելի´ հայրենակիցներ, հաշված ժամեր են մնացել , որ մուտք գործենք նոր տարի: Ամփոփելով 2022թվականը` նոր հույսերով ու ակնկալիքներով ենք դիմավորում 2023-ը:
Ամանորը և Սուրբ Ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս՝ անկախ ամեն ինչից և ճիշտ կլինի ասել , որ այս տոներն ամենասպասված են բոլորիս համար: Սիրով շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Թո´ղ 2023թվականը լինի ձեռքբերումների, հաջողությունների և կառուցողական գաղափարների տարի, թո´ղ իրականություն դառնան բոլորի ամենանվիրական երազանքները, թո´ղ խաղաղությամբ բացվեն բոլոր առավոտներն Արցախ և Հայաստան աշխարհում, թո'ղ խաղաղ երկնքով և ողջ ու առողջ տուն վերադառնան բոլոր զինվորները, թո'ղ հույսը, հավատը և սերը թագավորեն բոլորի սրտերում և ընտանիքներում, թո'ղ հանդուրժողականությունը, մարդասիրությունն ու ներողամտությունը լինեն առաջնային մարդկային հարաբերություններում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել առողջապահական ոլորտի բոլոր կազմակերպիչներին և աշխատակիցներին, իմ կոլեգաներին, ովքեր շուրջօրյա ռեժիմով անձնվիրաբար աշխատելու և Ամանորը դիմավորելու են աշխատավայրում: Իմ շատ սիրելի' աշխատակիցներ՝ բժիշկնե'ր, բուժքույրե'ր և մայրապետե'ր, ձեր սրտացավ, հոգատար ու անձնուրաց աշխատանքից է կախված մարդու առողջությունը, որը դուք պատվով ու նվիրումով եք կատարում՝ համակված այն գիտակցումով, որ ձեզ է վստահված մարդկային կյանքի և առողջության պահպանման կարևոր և պատասխանատու գործը: Շնորհավորում եմ ձեզ և մաղթում բոլորիդ առողջություն, երջանկություն, աշխատանքային խաղաղ և բեղմնավոր գործունեություն, աննկուն կամք և անսպառ եռանդ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
Սևանի ԲԿ ՓԲԸ Տնօրեն` Արամ Նիկողոսյան


_edited_edited.png)


Comments