top of page

Մեր մասին

Սևանի  Բժշկական Կենտրոնը մատուցում է մասնագիտական ​​բժշկական ծառայություններ Սևան քաղաքում։ Չնայած կենտրոնի ակտիվ զարգացմանը՝ մենք մնում ենք ընկերասեր, իսկ մեր ծառայությունն անհատական ​​է և որակյալ։Մեզ համար մեծ պատիվ է ծառայել մեր տարածաշրջանի և քաղաքի բնակիչներին, ինչպես նաև կրթական գործունեությամբ զբաղվել առողջության ոլորտում։  Բժշկական կենտրոնը հայտնի է բարձր որակավորում ունեցող մասնագետների և փորձառու ադմինիստրատորների առկայությամբ, ովքեր պատրաստ են լուծել ցանկացած խնդիր։ Կենտրոնի ծառայությունների մասին ավելին իմանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ:

imgp7036_enfuse-6904

« Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ստեղծվել է  2016թ-ին «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ   և   «Սևանի պոլիկլինիկա»  ՊՓԲԸ միաձուլման  արդյունքում:

 Պետության կողմից երաշխավորված պետական նպատակային  ծրագրերի շրջանակներում բժշկական կենտրոնը իրականացնում է

  • Բժշկական օգնություն և սպասարկում

  • Բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում

  • Ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման բժշկական փորձաքննության  անցկացում

  • Հարբժշկական և այլ բնույթի ծառայությունների տրամադրում

Բժշկական կենտրոնը մատուցում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ բժշկական օգնության  ծառայություններ:

Վերջին 5տարվա ընթացքում բժշկական կենտրոնում հագեցվել է ծառայությունների ցանկը, դրանք են՝  լապորոսկոպիկ վիրահատություն, դիմածնոտային վիրաբուժություն, անոթային վիրաբուժություն,  դուպլեքս հետազոտություն, սպիրոգրաֆիկ հետազոտություն,  էխոսրտագրություն, գաստրոսկոպիկ և կոլոնոսկոպիկ հետազոտություններ և այլն, իսկ 2022թ. հունվարից արդեն  Սևանի  բժշկական կենտրոնի կազմում գործում է նաև  ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաների վերականգնողական ծառայությունը:

Բժշկական ծառայությունների որակի կառավարման, որակի բարձրացման  և  շուկայում  պահանջարկի մեծացման  նպատակով  բժշկական կենտրոնը անում է հնարավոր ամեն բան՝ հիվանդությունների ճշգրիտ և վաղ ախտորո­շումը, որակյալ բուժումը, ինչպես նաև վերականգնողական շրջանի պատշաճ վարումը իրականացնելու  համար ՝  նոր ծառայությունների ներդրման, դրանց զարգացման և  խթանման, առկա ծառայությունների կատարելագործման, ինչպես նաև բարձրակարգ կադրային  համալրման ,  արդիական տեխնոլոգիաների և սարքավորումների հագեցվածության միջոցով:

Կազմակերպության գործունեության  հաջողության հասնելու կարևոր նախադրյալներից մեկը թիմային աշխատանքն է՝ դիմացինի իրավունքները հարգելու կարողությունը, հոգատարությունը միմիանց   և պատասխանատվության զգացումը սեփական աշխատանքի նկատմամբ, հաճախորդների նկատմամբ ուշադրության  և  բարեհամբյուր վերաբերմունքի ցուցաբերումը և անհատական մոտեցումը :

Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page