Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Jul 25, 2022
- 2 min read
Ե՞րբ և ինչու՞ անցնել սրտի հետազոտություն։
Գաղտնիք չէ, որ վերջին քսան տարում ` մի շարք հանգամանքներով պայմանավորված, ավելի երիտասարդացել են սրտային հիվանդությունները. այս առումով շատ կարևոր է, որ մարդը ժամանակ առ ժամանակ անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն, բուժզննում և հաճախակի խորհրդակցի բժշկի հետ ։
Սևանի բժշկական կենտրոնում սրտաբանության ծառայությունը ներառում է.
Հոլտեր հետազոտություն էխոսրտագրություն էլեկտրասրտագրություն(ԷՍԳ) բարձրակարգ խորհրդատվություն
Հոլտեր քննությունը սրտի ռիթմի շուրջօրյա(24ժամյա) գրանցումն է: Այն հնարավորություն է տալիս հետազոտել սրտի աշխատանքը ինչպես ֆիզիկական ակտիվության պայմաններում, այնպես էլ քնած ժամանակ, թույլ է տալիս գրանցել սրտի պատասխանը ֆիզիկական և հուզական գրգռիչներին, որոշել ռիթմը և հաղորդչականությունը օրվա ընթացքում, գրանցել սրտամկանի ցավային և անցավ իշեմիկ վիճակները, բացահայտել ուշագնացությունների , սրտխփոցի, սրտի անկանոն աշխատանքի, թերսնուցման պատճառները և այլն։ Կարևոր է իմանալ, որ հոլտեր քննությունը շատ ինֆորմատիվ է և անվտանգ հիվանդի համար:
Հոլտեր քննության ժամանակ հիվանդի կրծքավանդակի մաշկի վրա տեղադրվում են կլոր փոքր էլեկտրոդներ, որոնք լարերով միացած են փոքր սարքին, որն էլ 24 ժամվա ընթացքում գրանցում է սրտի աշխատանքը։
Էխոսրտագրությունը սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն է, որը տվյալներ է տրամադրում սրտի կառուցվածքի և ֆունկցիայի մասին, թույլ է տալիս հերքել բնածին արատները և սիրտ-անոթային պաթոլոգիաները, գնահատել սրտի խոռոչների չափսերը, փորոքների պատերի հաստությունը, փականային ապարատի վիճակը , փորոքների գլոբալ և տեղային կծկումները, խոռոչներում տրոմբոզի առկայությունը, արյան հոսքի արագությունը և այլն։
Էլեկտրասրտագրությունը սրտի էլեկտրական ակտիվության գրանցումն է՝ ելնելով այն փաստից, որ սրտի ոչ նորմալ գործունեության պայմաններում փոփոխվում է նաև նրա էլեկտրական ակտիվությունը:
Սիրտն ինքնին օժտված է որոշակի էլեկտրական ակտիվությամբ, որի շնորհիվ էլ տեղի է ունենում այս օրգանի կծկումը: ԷՍԳ սարքը թույլ է տալիս վերջույթների և կրծքավանդակի մաշկին հպած էլեկտրոդների միջոցով գրանցել սրտում ծագած էլեկտրական ակտիվությունը և արտածել այն ժապավենի վրա:
Մի' եղեք անտարբեր ձեր առողջության և օրգանիզմի ահազանգող ազդակների նկատմամբ, քանզի դրանով է պայմանավորված ձեր կյանքի որակն ու տևողությունը ։ Մեզ համար անչափ կարևոր է մեր ազգաբնակչության առողջությունը` որպես գերագույն արժեք։
Խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը ։֊ ից մինչև ։։
Մենք սիրով սպասում ենք Ձեզ։
Բժիշկ սրտաբան` Տաթևիկ Վարդանյան



_edited_edited.png)



Comments