top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Սևանի բժշկական կենտրոնի տնօրինությունը և բուժանձնակազմը սիրով շնորհավորում է բժիշկ ուռուցքաբան Հակոբ Մազնանյանին` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից լավագույն գնահատականի` ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻ , արժանանալու կապակցությամբ` երկարամյա անբասիր աշխատանքի և ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար։

Շուրջ 50 երկար ու ձիգ տարիներ Հ. Մազմանյանը նվիրել է բժշկությանը, մարդկանց` հավատարիմ մնալով իր երդմանը և կոչումին։ Նա զոհաբերել է իր կյանքի լավագույն տարիները, թանկ ժամանակը, քանի որ իր համար , ինչպես սիրում է ասել ինքը, բժիշկ լինելը կոչում է, իսկ բժշկությունը` մեծ գաղափարախոսություն, որը բարձր է դասում անձնական շահից` համակված լինելով այն գիտակցումով, որ այդ պահին իրենից կախված է իր ծնողի, երեխայի, քրոջ կամ եղբոր կյանքը։

Վստահ կարող ենք ասել, որ նրա կյանքը , ապրած տարիները ոչ այլ ինչ է, քան ժողովրդին ծառայելու ցայտուն օրինակ. նրա համար բժշկությունը կենսակերպ է, ապրելու և արարելու սիրո մեծ բանաձև։

Կրկին անգամ շնորհավորում ենք և ամեն անգամ նմանատիպ առիթներով հպարտանում, որ մեր կողքին ունենք լավագույն մասնագետներ, հզոր թիմ, ովքեր իրենց շուրջօրյա անձնվեր աշխատանքով ձևավորում են բժշկական կենտրոնի անունը և հոգ տանում մեր սիրելի ազգաբնակչության առողջության համար։

ree
ree
ree
ree

 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page