Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Jul 11, 2022
- 1 min read
Սևանի բժշկական կենտրոնը Համազգային Վստահության Խորհրդի կողմից՝ «Տարվա բժիշկ և Տարվա բուժհիմնարկ 2022» մրցանակաբաշխության ժամանակ որակյալ ծառայություններ մատուցող տարվա մարզային բժշկական կենտրոն անվանակարգում արժանացել է «ՀՈՒՍՈ ԱՍՏՂ» մրցանակի և ՀԱՎԱՍՏԱԳՐԻ, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սևանի բժշկական կենտրոնի անձնակազմին և իհարկե՝ տարածաշրջանի ողջ ազգաբնակչությանը:
Այս մրցանակը գնահատականն է այն աշխատանքի և ծառայության, որը շուրջօրյա մատուցվում է մեր ազգաբնակչությանը, գնահատականն է բուժաշխատողի անցկացրած անքուն գիշերների, քրտնաջան և անձնվեր աշխատանքի:
Սիրելի գործընկերնե´ր, մաղթում եմ , որ Ձեր ամենօրյա նվիրումի, հոգատարության, անշահախնդիր աշխատանքի արդյունքում շարունակական լինեն մեր համատեղ ձեռքբերումներն ու հաջողությունները, վերելքներն ու հաղթանակները:
Մենք ուժեղ ենք միասին, ուժեղ ենք, երբ աշխատանքը թիմային է, երբ բոլորս համախմբված ենք մեկ նպատակի շուրջ:









_edited_edited.png)



+