top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Սոցոլոգիական հարցումների, հանրության շրջանում կատարված ուսումնասիրությունների և լրագրողական հետաքննությունների արդյունքում` որպես տարվա որակական և մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած ընկերություն, Սևանի բժշկական կենտրոնը <<Տարվա լավագույն մարզային բժշկական կենտրոն>> անվանակարգում արժանացել է <<ՈՐԱԿԻ ՆՇԱՆ֊2022>> մրցանակին, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք Սևանի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Նիկողոսյանին, ողջ անձնակազմին և իհարկե' մեր սիրելի ազգաբնակչությանը։ Այս մրցանակը մեր ամենօրյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, նվիրումի և մեր հասարակության կողմից տրված բարձր գնահատականի համատեղ ձեռքբերումն է։ Այն շատ պարտավորեցնող է...

Շնորհակալություն ձեզ` մեզ վստահելու և մեր կատարած գործը լավագույնս գնահատելու համար։

Մենք շարունակելու ենք մեր հանրօգուտ գործունեությունը` մշտապես գտնվելով մեր ազգաբնակչության կողքին և հոգ տանելով նրանց կյանքի և առողջության վերականգնման և պահպանման մասին։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page