top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԸ ԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ...

Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է , փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդ մարդու խոսելու, հազալու և փռշտալու միջոցով:

Տուբերկուլոզով կարող է հիվանդանալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից և սեռից: Այս հիվանդությամբ առավել հաճախ հիվանդանում են թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ: Իմունային համակարգի թուլացման պատճառ կարող են լինել սթրեսը, թմրադեղերի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, թերսնուցումը, նյարդային և ֆիզիկական լարվածությունը, կողմնակի հիվանդությունները, օրինակ՝ շաքարային դիաբետը, քաղցկեղը, թոքերի, լյարդի , երիկամների քրոնիկ հիվանդությունները և այլն:

ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ

️Հազ՝ առատ խորխարտադրությամբ, որը տևում է 2 և ավելի շաբաթ արյան առկայություն խորխում ️Երկարատև, ոչ բարձր ջերմություն ️Գիշերային առատ քրտնարտադրություն Հևոց, շնչարգելություն Ցավեր կրծքավանդակում ️Թուլություն, ինքնազգացողության վատացում ️Ախորժակի բացակայություն

Տուբերկուլոզը չի փոխանցվում սպասքի, սպիտակեղենի, հագուստի, ձեռքսեղմման, գրկախառնման, սննդի միջոցով, ժառանգականությամբ:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ

Մի´ հուսահատվեք, եթե ձեզ մոտ հայտնաբերվել է տուբերկուլոզ: Տրամադրվե´ք երկարատև, բայց արդյունավետ բուժմանը Խուսափե´ք ինքնաբուժումներից Ինքնակամ մի´ դադարեցրեք բուժումը՝ դա կարող է ավելի բարդացնել բուժման ընթացքը: Եղե´ք հետևողական և ամենակարևորը՝ վստահե´ք բժշկին։

Հիվանդությունից խուսափելու կամ պաշտպանվելու համար խուսափե´ք այն ամենից, ինչը կարող է թուլացնել ձեր օրգանիզմի դիմադրողականությունը Պահպանե'ք ձեր առողջությունը, զբաղվե'ք սպորտով, հաճախակի զբոսնեք մաքուր օդում Խուսափե'ք խոնավ և չօդափոխվող տարածքներում երկարատև գտնվելուց:

Մեզ կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամ 09։00֊ից մինչև 15։00։

Բժիշկ հակաթոքախտաբան Արաբելլա Հովհաննիսյան


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page