top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունը դարի ամենատարածված հիվանդությունների շարքին է պատկանում: Հիվանդությունը բավականին երիտասարդացել է և համարվում է մարդկանց մահացությունների և անաշխատունակության հիմնական պատճառը: Այն ծանր և վտանգավոր, բարդությունների մեծ ռիսկով ուղեկցվող հիվանդություն է, որի դեպքում ժամանակային գործոնն ունի որոշիչ դեր և նշանակություն, այսինքն որքան մարդն արագ և անվտանգ տեղափոխվի հիվանդանոց, այդքան բուժման շանսերը կմեծանան: Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած են այնպիսի ռիսկի գործոններ, ինչպիսիք են. Արյան զարկերակային ճնշման բարձրացումը Շաքարային հիվանդությունը Խոլեստերինի բարձր մակարդակն արյան մեջ Ոչ ճիշտ սննդակարգը կամ բարձր կալորիականությամբ սննդի ընդունումը Նստակյաց կյանքը Ալկոհոլի չարաշահումը Ծխախոտը Ժառանգականությունը և այլն

Մեծ հաշվով սրտի իշեմիկ հիվանդությունը հանդիպում է տղամարդկանց մոտ:

ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ

Կրծքավանդակի շրջանի ցավեր, սրտխառնոց, ստամոքսի խանգարում, այրոց, շնչարգելություն, ինքնազգացողության կտրուկ վատացում, թուլություն, ուշագնացություն, մահվան տագնապի զգացողություն:

Հիվանդության կանխարգելման նպատակով շատ կարևոր է պարբերաբար ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը՝ խոլեստերինի , շաքարի մակարդակի, ինֆարկտին և ստենոկարդիային բնորոշ ֆերմենտների առկայության որոշում արյան մեջ, էխոսրտագրություն, սրտի ուլտրաձայնային հետազոտություն, Հոլտեր հետազոտություն և այլն:

Իշեմիկ հիվանդությունը ենթադրում է դեղորայքային և ոչ դեղորայքային բուժման մոտեցումներ, սննդակարգի վերանայում, ինչպես նաև հոգեհուզական վիճակի , ֆիզիկական ծանրաբեռնվածության կարգավորում և այլն: Մեր լավագույն և հմուտ մասնագետները մշտապես ձեր կողքին են` պատրաստակամ օգնելու բարձրակարգ խորհրդատվությամբ և բուժման ժամանակակից մեթոդներով։

Բժիշկ թերապևտ Լիլիթ Պողոսյան


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page