top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Շնորհակալ եմ, բժի'շկ...

Ես՝ Էմմա Գուրգենի Բաղդասարյանս, դեկտեմբերի 11-ին <<Ձախ սրունքի զույգ ոսկրերի փակ բեկորավոր կոտրվածք և ոտնաթաթի ենթահոդախախտ>> ախտորոշմամբ տեղափոխվել եմ Սևանի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք: Այստեղ ես հանդիպեցի իմ լավագույն բժշկին՝ վնասվածքաբան-օրթոպեդ Ջանիկ Եղիազարյանին, ում կողմից բարեհաջող ելքով կատարվեց վիրահատությունս, ինչի համար ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրան:

Շատ ողջունելի է , որ մեր կողքին կան այնպիսի լավ բժիշկներ, ինչպիսին բժիշկ Եղիազարյանն է՝ հոգատար, ուշադիր, հետևողական և խելացի, իր գործի մեծ վարպետ, Մարդ` <<Մեծատառով>>:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև Սևանի բժշկական կենտրոնի տնօրինությանը, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Ռաֆայել Սարգսյանին, ավագ բուժքույր Վերգինեին և ողջ անձնակազմին՝ մշտապես կողքիս լինելու, ինձ սիրով և հոգատարությամբ շրջապատելու, քաջալերելու և օգնելու համար: Ձեզ անսահման ուժ և կորով եմ մաղթում:

Հարգանքներով՝ Է. Բաղդասարյան



 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page