top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Գաստրիտ և խոց

Գաստրիտը և խոցը լուրջ հիվանդություններ են, որոնք չբուժելու դեպքում կարող են հանգեցնել քաղցկեղի: Երկար ժամանակ համարում էին, որ գաստրիտի, խոցային հիվանդության առաջացման պատճառը միայն սխալ սննդակարգն ու սթրեսն է, սակայն ժամանակակից գիտությունը ապացուցեց այս հիվանդությունների ինֆեկցիոն ծագումը( հալիկոբակտեր միկրոբի ներխուժումը ստամոքս), որն էլ թույլ տվեց գաստրիտի և խոցի բուժումն իրականացնել հակաբակտերիալ դեղորայքով : Գաստրիտի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ծխախոտի, ալկոհոլի, կոկայինի, հակաբորբոքային դեղամիջոցների երկարատև ընդունումը, աուտոիմուն խնդիրները, ինչպես նաև գաստրիտ կարող է զարգանալ վիրահատությունների, այրվածքների, ծանր վարակների և մեխանիկական վնասվածքների դեպքում:

Գաստրիտը ստամքոսը պատող լորձաթաղանթի բորբոքումն է: Աշխարհում ամեն 2-րդ անձ ունի ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում 40 տարեկանից հետո տարեկան առնվազն մեկ անգամ անցնել ստամոքսի հետազոտություն: Այս հիվանդության դեպքում հիվանդն ունենում է ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, փքվածության զգացողություն, ախորժակի անկում, այրոց, քաշի անկում և այլն: Նմանատաիպ ախտանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել մասնագետի, ստանալ խորհրդատվություն և բուժում:

Հիշե'ք.

Առողջությունը և գեղեցկությունը սկսվում են ստամոքս-աղիքային տրակտից։

Ստամոքսին անվանում են որպես «Երկրորդ ուղեղ». այդ անվանումը ստացել է այնտեղ տեղակայված մեծ քանակությամբ նյարդային վերջավորությունների հաշվին։

Երջանկության հորմոն սերոտոնինի մեծ քանակություն արտադրվում է ստամոքսում, այդ իսկ պատճառով առողջացող գաստրո֊ հիվանդներն ամենաերջանիկ պացիենտներն են։

Խորհրդատվությունների և բուժման համար կարող եք դիմել մեր լավագույն մասնագետին` ընտանեկան բժիշկ֊ գաստրոէնտերոլոգ Անի Հարությունյան։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page