Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Jul 1, 2022
- 1 min read
Ե՞րբ դիմել էնդոկրինոլոգին
Հաճախ մարդիկ մասնագետին դիմում են միայն այն ժամանակ, երբ օրգանիզմում ի հայտ են գալիս ցավային սինդրոմներ, անհանգստացնող զգացողություններ, ֆունկցիոնալ խանգարումներ և այլն, մինչդեռ ամենավտանգավոր հիվանդություններն անգամ կարող են տևական ժամանակ ընթանալ առանց ախտանշանների, իսկ հետագայում՝ ունենալ կտրուկ սրացում և բարդություններ, ներքին օրգանների անդառնալի ախտահարումներ:
Թուլություն Հոգնածություն, քնկոտություն Տրամադրության անկայուն վիճակներ Առատ քրտնարտադրություն Ոսկրացավեր, մկանային թուլություն Սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ (դեղորայքային բուժման չենթարկվող) Մազակալում կամ հակառակը՝ մազաթափություն, մաշկի չորություն Բերանի չորություն Գիշերամիզություն Քաշի կտրուկ փոփոխություններ և այլն
Սրանք էնդոկրին հիվանդությունների ախտանիշների ոչ ամբողջական շարքն են, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետին:
Նշենք, որ էնդոկրին համակարգի ախտահարումները կարող են ազդել սիրտ-անոթային, մարսողական, տեսողական, լսողական և այլ օրգաննների վրա և հանգեցնել վերջիններիս ֆունկցիոնալ խանգարմանը:
Ուրախ ենք տեղեկացնել մեր ազգաբնակչությանը, որ Սևանի ԲԿ-ում՝ այսուհետ, բացի աշխատանքային օրերից , շաբաթ օրերին ևս կարող են խորհրդատվությունների և բուժման համար դիմել մեր նոր մասնագետին՝ բժիշկ էնդոկրինոլոգ Լիլիթ Բաղդասարյանին:
Աշխատանքային գրաֆիկ.
Երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-ից մինչև 16:30 Բժիշկներ՝ Լուսիկ Թադևոսյան, Շաքե Գնդոյան
Շաբաթ ՝ ժամը 09:00-ից մինչև 18:00 Բժիշկ՝ Լիլիթ Բաղդասարյան
Մեր մասնագետները սիրով կօգնեն ձեզ լինել տեղեկացված և առողջ։




_edited_edited.png)



Comments