top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Այսօր զրույց ունեցանք մեր լավագույն և վաստակաշատ մասնագետներից մեկի՝ թերապևտ Էմմա Ղազարյանի հետ: Օրակարգում թեման զարկերակային ճնշումն էր :

Թեման շատ արդիական է, քանի որ հիվանդությունը բավականին տարածված է ազգաբնակչության մոտ և լուրջ խնդիր է ներկայացնում: Բժշկուհին նշեց, որ պրակտիկայում զարկերակային բարձր ճնշումը կամ հիպերտենզիան ավելի շատ է հանդիպում, քան զարկերակային ճնշման ընդհանուր իջեցումը կամ հիպոտենզիան: Չնայած երկու դեպքում էլ բարդություններն անխուսափելի են և անդառնալի, եթե հիվանդը անլուրջ մոտեցում կամ անտարբերություն է ցուցաբերում սեփական մարմնի և առողջության նկատմամբ։

Ի՞նչ է զարկերակային հիպերտենզիան։

Զարկերակային հիպերտենզիան ենթադրում է ճնշման բարձրացում, գերճնշում: Բարձր ճնշումը կամ գերճնշումը կարող է հանգեցնել սրտի իշեմիկ հիվանդության և գլխուղեղի ինսուլտի: Միջին վիճակագրական տվյալներով հիպերտենզիան վերջին տասնամյակում բավականին երիտասարդացել է: Հիվանդության առաջացման պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ՝ ժառանգական նախատրամադրվածությունը, գիրությունը, ծխելը, տարիքը, խոլեստերինի կամ գլյուկոզայի բարձր մակարդակը արյան մեջ, սթրեսները, հորմոնալ խանգարումները և այլն:

Հիմնական նախանշաններն են. սուր գլխացավեր անհանգստության հետապնդող զգացողություն հևոց տախիկարդիա հաճախակի քթային արյունահոսություն պարանոցի հատվածում զարկերի արտահայտված զգացողություն և այլն

Խորհուրդներ ազգաբնակչությանը մեր բժշկի կողմից .

Սովորաբար զարկերակային բարձր ճնշման դեպքում առաջին և ամենակարևոր պայմանը՝ դիմել մասնագետին: Եթե դուք ունեք վերը նշված ախտանշանները, ժամանակն է դիմել մեզ, անցնել հետազոտություն, հիվանդության ախտորոշումից հետո կազմակերպել ճիշտ և գրագետ բուժում:

Այս հիվանդության դեպքում անչափ կարևոր է հիվանդ-բժիշկ կապի մշտապես պահպանումը, հիվանդի զգոնությունը , հետևողականությունը, առողջ ապրելակերպը, քաշի նվազեցումը, հիպոթենզիվ դեղորայքի ժամանակին և կանոնավոր ընդունումը, ինչը շատ հաճախ թերանում են մեր ազգաբնակիչները կատարել , որն էլ կարող է անդառնալի հետևանք ունենալ:

Հետևե´ք մեզ, եղե´ք իրազեկված, մշտապես ուշադրություն դարձրեք ձեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխություններին, անհանգստացնող երևույթներին, երբեք անտարբեր մի´ եղեք ձեր առողջության նկատմամբ և հիշե´ք, որ ավելի հեշտ է պահպանել, քան վերականգնել առողջությունը:


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page