top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Ի՞նչ է ականջաբորբը(ՕՏԻՏ),ի՞նչ անել ականջաբորբի դեպքում։

Ականջաբորբի առաջացման հիմնական պատճառը վիրուսային ինֆեկցիան է` պայմանավորված վերին շնչուղիների ախտահարումով, սակայն գոյություն ունեն նաև ոչ վիրուսային նպաստող գործոններ, օրինակ միջնապատի ծռվածությունը, ստորին խեցիների հիպերտրոֆիան, գենետիկ նախադրյալները, ալերգիաները, սնկային հիվանդությունները և հակաբիոտիկների ոչ ճիշտ կիրառումը։

Ականջաբորբի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի։ Տնային պայմաններում ինքնաբուժությունը խորհուրդ չի տրվում, կարող եք սահմանափակվել միայն ցավազրկող, իսկ ջերմության դեպքում` ջերմիջեցնող միջոցներ օգտագործելով։ Բժշկի կողմից կոնսերվատիվ բուժումից հետո, որպեսզի բուժումը լինի արդյունավետ անհրաժեշտ է կատարել սեպտոպլաստիկա և ստորին խեցիների վազոտոմիա։ Առավել հաճախ հիվանդությունը հանդիպում է նորածին և փոքրահասակ` սովորաբար մինչև 6 տարեկան երեխաների մոտ։

Հիվանդությունը վտանգավոր է այնքանով, որ կարճ ժամանակում կարող է հանգեցնել լսողական խնդիրների առաջացման, իսկ երեխաների մոտ որպես բարդություն` նաև խոսքի բնական զարգացման հապաղման։

Ականջաբորբի ժամանակ չի' կարելի օգտագործել տաք կոմպրեսներ, ինչը շատ հաճախ լսում ենք մայրիկներից, քանի որ թարախային պրոցեսի զարգացման արդյունքում տաք կոմպրեսները կարող են էլ ավելի բարդացնել հիվանդության ընթացքը։

Դիմե'ք մեզ, եթե ձեր կամ ձեր բալիկների մոտ կա ցավ ականջում։ Մեր հմուտ և փորձառու մասնագետը կօգնի ձեզ իր բարձրակարգ խորհրդատվությամբ, բուժման նորարարական մեթոդներով և միջոցներով։

Խորհրդատվությունների համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր ` ժամը 09։00֊ից մինչև16։00։

ԼՕՌ մասնագետ ` Արտակ Մելոյան


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page