top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Սևանի ԲԿ-ում կատարվում է Գաստրոսկոպիա (Ստամոքսի զոնդավորում) ժամանակակից SonoScape HD500 թվային վիդեոէնդոսկոպով։ Հետազոտությունը կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ ներերակային անզգայացմամբ։ Հետազոտության ընթացքում հնարավոր է նաև որոշել Helicobacter pylori ինֆեկցիայի առկայությունը ստամոքսում։ Գաստրոսկոպիա պետք է անել, եթե կան հետևյալ գանգատները. Ցավ որովայնի վերին կեսում Այրոցի զգացում (изжога) Սրտխառնոց Փսխումներ Մարսողության խանգարումներ Երկարատև հազ` առանց հասկանալի պատճառի Գղտոցներ և այլն

Գաստրոսկոպիան տևում է 5-7 րոպե։ Ներերակային անզգայացման պայմաններում պացիենտը ոչինչ չի զգում, քանի որ հետազոտությունը կատարվում է քնի ընթացքում։

Խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող եք դիմել մեր լավագույն մասնագետին և ցանկացած խնդրի դեպքում ստանալ խելացի, գրագետ մոտեցում և լուծում։

Բժիշկ գաստրոսկոպիստ Տիգրան Նահապետյան։

Հիշե'ք, որ ամենամեծ նվերը, որ կարող եք պարգևել ձեր ընտանիքին և աշխարհին, դուք եք՝ առողջ վիճակում։




 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page