top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Սևանի բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայությունում աշխատում են մասնագիտական բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետներ, ովքեր գիշեր ու ցերեկ ջանք ու եռանդ չեն խնայում կյանքեր փրկելու և հիվանդներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Սևանի ԲԿ֊ի վիրաբուժական ծառայությունը ներառում է. Ընդհանուր և լապորասկոպիկ վիրաբուժություն վնասվածքաբանություն և օրթոպեդիա անոթային վիրաբուժություն դիմածնոտային վիրաբուժություն քիթ֊կոկորդ֊ականջաբանական ուրոլոգիական պրոկտոլոգիական ծառայություններ

Վիրաբուժական բաժանմունքի պատասխանատուն Ռաֆայել Արմենակի Սարգսյանն է, ով 2022թվականին արժանացել է <<Տարվա լավագույն երիտասարդ վիրաբույժ>> անվանակարգային մրցանակին։ Ռ. Սարգսյանը Սևանի բժշկական կենտրոնում սկսել է աշխատել 2019 թվականի տարեսկզբից։ Այս ընթացքում նրա կողմից կատարվել են շուրջ 3000 և ավել վիրահատություններ, այդ թվում նաև անհետաձգելի։ Բժիշկ Սարգսյանը մշտապես աչքի է ընկել իր մասնագիտական պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությամբ, գիտելիքները ճիշտ և գրագետ կիրառելու հմտությամբ։ Այսօր նրա խստության ու պահանջկոտության դրսևորման արդյունքում վիրաբուժական ծառայությունում ձևավորվել է կազմակերպված, կարգապահ և համախմբված թիմ, ով պատվով է կատարում իր առջև դրված ցանկացած խնդիր։

Թիմային աշխատանքը յուրաքանչյուր ուժեղ առաջնորդի ճիշտ ռազմավարության արդյունքն է, որտեղ իրար են հարաբերվում սերն ու հարգանքը, որտեղ գերագույն արժեքը մարդն է, այլ ոչ պաշտոնը, որտեղ աշխատանքային հարաբերությունների հիմքում ընտանիքի մոդելն է և ընտանեկան միջավայրի ձևավորումը ։

Նրանց հաջողության գրավականը` միմյանց կես բառից հասկանալու, միմյանց մշտապես սատարելու , գրագետ և կանոնակարգված աշխատելու մեջ է։ Բժիշկ֊ բուժքույր֊ մայրապետ շղթան ամուր է, կառուցողական, յուրաքանչյուրը քաջ գիտակցում և տիրապետում է իր պարտականությունների շրջանակը, իր դերն ու նշանակությունը։

Վիրաբուժական բաժանմունքում մթնոլորտը ջերմ է, տրամադրող, ազատ ու թափանցիկ, հիվանդները շրջապատված են հոգատարությամբ և ուշադրությամբ։

Այսպիսին է վիրաբուժական բաժանմունքի առօրյան` միշտ հագեցած , ծանրաբեռնված, աշխատազբաղ, բայց միևնույն ժամանակ թեթև ու ջերմ` առանց տրտունջի և հոգնածության։

Շնորհակալություն մեր ազգաբնակչությանը, մեր բոլոր հիվանդներին, ովքեր վստահում են մեզ, վստահում են ամենաթանկը` կյանքն ու առողջությունը։ Առողջ եղե'ք։ Ձեր ապաքինումն ու առողջությունը մեր հաղթանակն է ու հաջողությունը։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page