top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Ջրծաղիկ

Վերջին ժամանակներում զգալի տարածում է գտել ջրծաղիկը։ Ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով` անմիջապես հիվանդի հետ շփումից, արտահայտվում է մաշկի վրա թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկներով։ Ինկուբացիոն շրջանը տևում է 14օր, բայց երբեմն կարող է տևել 11֊21 օր։ Ջրծաղիկին բնորոշ է ցանի առատությունը, տենդը, քորը, սակայն լինում են դեպքեր, երբ հիվանդի մոտ կարող է դիտվել ընդամենը մի քանի բշտիկներ, ինչպես նաև լինի ջերմության բացակայություն։ Բշտիկները կլոր են կամ օվալաձև` սիսեռի հատիկի մեծությամբ, դուրս գալուց հետո չորանում են 2֊3օրվա ընթացքում` առաջացնելով կեղևիկներ, որոնք էլ մաշկից պոկվում են 1֊3 շաբաթվա ընթացքում։ Ջրծաղիկի ժամանակ կարող է ջերմությունը տատանվել 38֊ից մինչ 40 աստիճան և պահպանվել 6֊8 օր։ Սովորաբար հիվանդի մոտ նկատվում են քնի խանգարումներ, ախորժակի անկում, դյուրագրգիռ և նյարդային վիճակ։Որքան ցանը առատ է, այնքան այս նշանները շատ են։ Վիրուսը վտանգավոր է այնքանով, որ կարող է ախտահարել ուղեղը, թոքերը, լյարդը, փայծախը,երիկամները և այլ ներքին օրգաններ։ Իմուն համակարգով պայմանավորված` ռիսկի խմբում են գտնվում նորածինները, հղիները, ուռուցքով և շաքարով հիվանդները, տարեցները և այլն։

Ջրծաղիկից խուսափելու լավագույն միջոցը` դրա դեմ պատվաստումն է։

Կանխարգելման նպատակով պատվաստանյութը կիրառվում է երկու անգամ` 1֊2 ամսվա ընդմիջումով։ Ենթադրվում է, որ ջրծաղիկի դեմ մեկ պատվաստումը ապահովում է 70֊90% պաշտպանություն, իսկ կրկնակի պատվաստումը` 98%։ Կարևոր է իմանալ, որ ցանկացած վիրուսային հիվանդության, այդ թվում նաև ջրծաղիկի դեպքում, անձը դառնում է խոցելի, եթե իմուն համակարգը թույլ է։

Մեր մասնագետները խորհուրդ են տալիս հետևել սննդակարգին, ուտել թարմ մրգեր և բանջարեղեններ, ավելի շատ քնել, կամ բարելավել քնի որակը, սննդակարգում նվազեցնել շաքարավազը, կոնսերվանտները, ալկոհոլը, թողնել ծխելը, պահպանել մարմնի հիգիենան, զբաղվել մարմնամարզությամբ, ժամանակին պատվաստվել ։

Հետևե'ք մեր էջին, եղե'ք իրազեկված և առողջ։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page