top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Մայրության դպրոց

Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Սևանի ԲԿ ՓԲԸ-ում պարբերաբար իրականացվում են հղիների համար փուլային դասընթացներ <<Մայրության դպրոցում>>: Դասընթացի հիմնական նպատակը տեղեկատվության տրամադրումն է հղիներին ` հղիության ախտաբանությունից մինչև երեխայի ծնունդ և խնամք:

Դասընթացի ժամանակ քննարկվող հիմնական թեմաներն են` Հղիի՝ կանանց կոնսուլտացիա վաղ դիմելու կարևորությունը այցերի հաճախականությունը բժշկական հետազոտությունները պարտադիր ծավալով կատարելու անհրաժեշտությունը հիգիենայի կանոների պահպանումը ճիշտ սննդակարգը հղիության ժամանակ և ծննդալուծումից հետո մարմնամարզության դերը հղիության ընթացքում հղիի հոգեհուզական վիճակի առանձնահատկությունները կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխությունները հղիության ժամանակ հնարավոր բոլոր ռիսկի գործոնները ժառանգականության դերը արգանդում պտղի զարգացման փուլերն ըստ հղիության ամիսների ծննդաբերության ժամկետները վարքը ծննդաբերության ժամանակ և հետո երեխայի խնամքը կրծքով կերակրելու առավելությունները և այլն

Այս և մի շարք կարևոր հարցեր քննարկվում են <<Մայրության դպրոցում>>՝ նպատակ հետապնդելով կրթել առողջ դատողությամբ մայրիկների, ովքեր ի սկզբանե պատասխանատու են իրենց և իրենց բալիկների առողջության և զարգացման համար:

Մայրության դպրոցում դասերը անցկացնում է մեր լավագույն մասնագետը՝ Մանուելլա Կարապետյանը, ում փոխանցում ենք մեր և հղիների շնորհակալությունները՝ թեմաները գրագետ և մատչելի մատուցելու համար, իսկ մեր հղիներին մաղթում ենք առողջ հղիություն և երջանիկ մայրություն։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page