top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Հոլտեր հետազոտություն

Հոլտեր հետազոտությունը սրտի 24 ժամյա աշխատանքի գրանցումն է(ԷՍԳ)։ Այն հնարավորություն է տալիս բժշկին վերլուծել հիվանդի մոտ օրվա ընթացքում գրանցվող սրտխփոցի, սրտի անկանոն աշխատանքի, վատ ինքնազգացողության, գլխապտույտի, ուշագնացության և նմանօրինակ այլ գանգատների ու սրտի միջև եղած կապը, սրտի թերսնուցման պատճառները և այլն` ինչպես ֆիզիկական ակտիվության պայմաններում, այնպես էլ քնած ժամանակ ։ Հոլտեր հետազոտությունը անվտանգ է և շատ ինֆորմատիվ։ Այն դասվում է դարի լավագույն հետազոտությունների շարքին։

Վերը նշված խնդիրների, ինչու՞ չէ նաև պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով` կարող եք դիմել մեր բժշկական կենտրոն և օգտվել մեր սրտաբանական ծառայություններից, հետազոտվել և ստանալ բարձրակարգ խորհրդատվություն մեր լավագույն մասնագետի կողմից։

Մի' եղեք անտարբեր ձեր առողջության և օրգանիզմի ահազանգող ազդակների նկատմամբ, քանզի դրանով է պայմանավորված ձեր կյանքի որակն ու տևողությունը ։ Մեզ համար անչափ կարևոր է մեր ազգաբնակչության առողջությունը` որպես գերագույն արժեք։

Խորհրդատվությունների և հետազոտությունների համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը ։09.00֊ ից մինչև ։17.00։

Բժիշկ սրտաբան` Տաթևիկ Վարդանյան


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page