top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Մանկական վերականգնողական կենտրոն Մի փոքրիկ պատմություն մեր առօրյայից։

Մանկական վերականգնողական կենտրոնում բուժում են ստանում մտավոր, ֆիզիկական, նյարդաբանական, հոգեբանասոցիալական, ուսումնական և վարքագծային խնդիրներով երեխաներ։ Նրանց մատուցվում են հետևյալ ծառայությունները. ֆիզիոթերապիա էրգոթերապիա արտթերապիա լոգոպեդի հատուկ մանկավարժի մանկաբույժ֊վերականգնողաբանի հոգեբանի

Սևանի բժշկական կենտրոնի կազմում գտնվող մանկական վերականգնողական կենտրոնում գրանցված են շուրջ 150 երեխա(0֊18 տարեկան)։ Մեր մանկական վերականգնողական կենտրոնը մի մեծ ընտանիք է, որտեղ երեխաները տանն են։ Այստեղ բոլորին դիմավորում, ճանապարհում են ժպիտով և սիրով։ Կենտրոնը միավորել է ծանոթ֊անծանոթի. մեկի խնդիրը բոլորինն է , աշխատում են մեղվի ջանասիրությամբ, հզոր և միաբան թիմ ասվածը հենց նրանց մասին է։

Այնքա՜ն սեր, այնքա՜ն ջերմություն կա նրանց մեջ... Նրանք ստեղծել են աշխարհի չարությունից հեռու այն տաքուկ անկյունը, որտեղ երեխաներն իրենց պաշտպանված են զգում, ընդունված ու գնահատված։ Նրանց այստեղ հասկանում են կես բառից,մեկ շարժումից, հայացքից, միմիկայից, հասկանում ու խոսում են իրենց լեզվով, իրենց աշխարհին համահունչ։ Ահռելի մեծ ու դժվար աշխատանք է կատարվում մեր կոլեգաների կողմից, պատասխանատու և պարտավորեցնող, չնայած այս ամենի` նրանք միշտ ձգտում են մնալ ստվերում, բայց նրանց աշխատանքն ու աշխատանքի արդյունքը բարձրաձայնում են նրանց մասին և դա հնարավոր չի չնկատել և չգնահատել։ Այդ ամենի վառ վկայությունն են բազմաթիվ շահառու երեխաների ծնողների, հարազատների շնորհակալական խոսքերը, երախտապարտ հայացքները, երջանկության արցունքները` իրենց բալիկների մոտ առաջընթաց գրանցելիս...

Հաջողության բանալին թիմային աշխատանքն է, մասնագետների համագործակցությունը, մարդկային և մասնագիտական որակների արժեհամակարգը։

Մեր լուսավոր բալիկներին մաղթում ենք անհոգ, երջանիկ մանկություն, երազանքների իրականացում և քաջ առողջություն, իսկ մեր թիմին` բեղմնավոր աշխատանք, տոկունություն, աշխատանքային բազում֊ բազում հաջողություններ։

Ձեր աշխատանքը նկատելի է, գովելի և ամենակարևորը` Աստվածահաճո։

ree
ree
ree
ree
ree
ree
ree
ree
ree
ree
ree
ree

 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page