top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

ՌԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ

Ռինոպլաստիկան դարի ամենատարածված վիրահատությունների շարքին է պատկանում։ Վիրահատության այս տեսակը բավականին բարդ է, պահանջում է համապատասխան մասնագիտական որակավորում, գիտելիքների շարունակական կատարելագործում, արհեստավարժություն, ցանկացած իրավիճակում կողմնորոշվելու ունակություն և հմտություն։

Ռինոպլաստիկան իրականացվում է քթի արտաքին դեֆորմացիաների ուղղման և շտկման նպատակով` քթի արտաքին տեսքի շտկման և էսթետիկ տեսքի հաղորդման միջոցով։ Միայն էսթետիկ նկատառումներով ` քթի ձևի փոփոխության համար , վիրահատական միջամտության կարող են դիմել 17֊18 տարեկանից սկսած։ Վիրահատությունները կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Վերականգնումը տևում է 2օր, վերջնական արդյունքը տեսանելի է մեկ տարուց։

Շատ հաճախ են այն դեպքերը, երբ հաճախորդի ցանկությամբ հնարավոր է մեկ վիրահատությամբ լուծել թե ՛ էսթետիկական , թե՛ շնչառական խնդիրները: Սևանի բժշկական կենտրոնում դուք կարող եք ոչ միայն կատարել քթի արտաքին տեսքի շտկում(ռինոպլաստիկա), այլև օգտվել այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են.

Դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում Դիմային գանգի ոսկրերի կոտրվածքների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում Գլխի և պարանոցի բարորակ գոյացությունների հեռացում Քթային շնչառության վերականգման վիրահատություններ՝ սեպտոպլաստիկա, ստորին քթային խեցիների վազոտոմիա: Բերանի խոռոչի վիրաբուժություն և ատամնային իմպլանտացիա

Սևանի ԲԿ է դիմել 29 ամյա կին, կատարվել է ռինոպլաստիկա։ Մեկ ամիս անց կներկայացնենք առաջ և հետո տարբերակները ևս։

Վիրահատող բժիշկ ` Ալբերտ Հակոբյան

Մենք անհնարը դարձնում ենք հնարավոր , անում ամենը, որ դուք ձեզ ավելի ինքնավստահ զգաք ։

ree
ree
ree
ree
ree
ree

 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page