top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Ինչպիսի՞ հիվանդություն է և ի՞նչ է իրենից ներկայացնում hallux valgus- ը ։

Հալլուքս վալգուսը ոտնաթաթի մատերի դեֆորմացիան է, որն ունի առաջացման տարբեր պատճառներ։ Առաջացման պատճառները կարող են լինել ինչպես ժառանգականությունը, լայնակի հարթաթաթությունը, այնպես էլ նեղ կամ բարձրակրունկ կոշիկների կրումը, ռևմատոիդ արթրիտը և այլն։

Որպես կանոն , առաջին մատը թեքվում է դեպի երկրորդ մատը, կամ առաջանում են ժողովրդական լեզվով ասած ` <<կոճեր>> , կոշտուկներ։

Սովորաբար հիվանդության սկիզբը կարող է լինել 20֊50 տարեկան հասակում։

Ուղեկցվում է անհարմարության զգացումով, բորբոքումներով, կարմրությամբ և ցավերով։ Նախնական շրջանում, բուժման նպատակով կարող են կիրառվել դեղամիջոցներ, հատուկ կոշիկներ, օրթեզներ, սակայն անհրաժեշտ է նշել , որ դեֆորմացիաների ուղղման միակ և վերջնական տարբերակը վիրահատական միջամտությունն է, հատկապես, եթե արդեն զարգացել է հիվանդությունը։

Սևանի բժշկական կենտրոն է դիմել 69֊ ամյա կին, ում մոտ ախտորոշվել է առաջին մատի հալլուքս վալգուս դեֆորմացիա։ Մեր հմուտ մասնագետի կողմից կատարվել է վիրահատական միջամտություն , շտկվել են առաջին և երկրորդ մատերի առանցքները, ֆիքսվել մետաղական շյուղերով և պտուտակներով։

Վիրհատող բժիշկ` Ջանիկ Եղիազարյան

Խորհրդատվությունների և հերթագրման համար կարող եք դիմել յուրաքանչյուր աշխատանքային օր կամ զանգահարել 026122172,094057956 հեռախոսահամարներով։

Ձեր առողջությունը մեր հաղթանակն է։


 
 
 

Comments


Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page