Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Nov 21, 2022
- 1 min read
Ազդոսկրի կոտրվածք։
Ազդոսկրի ցանկացած կոտրվածքի դեպքում անհրաժեշտ է անհապաղ հիվանդին տեղափոխել հիվանդանոց, քանի որ այն պահանջում է հրատապ վիրաբուժական միջամտություն։
Ազդոսկրի կոտրվածքի դեպքում հիվանդի մոտ նկատելի է դառնում ոտքը թեքելու, շարժելու անկարողություն, ուժգին և անբնական ցավ, կոտրված մասում կապտուկ, այտուց, տպավորություն է ստեղծվում, որ կոտրված ոտքն ավելի կարճ է։ Ազդոսկրի կոտրվածքը ամենաբարդ կոտրվածքների շարքին է պատկանում և վտանգավոր է այնքանով, որ կարող է պատճառ լինել արյան անոթների պատռման, որոնք սնուցում են ազդոսկրի գլխիկը, իսկ եթե արյան մատակարարումը դադարում է , ապա ոսկրային հյուսվածքը արագ մեռնում է` ոչնչացնելով կոնք֊ ազդրային հոդը։
Կոնք֊ազդրային կոտրվածքների դեպքում` շատ հաճախ, անգամ վիրահատական միջամտությունից հետո, վերականգնումը կարող է դանդաղել, քանի որ սաստիկ ցավերի պատճառով մարդկանց մոտ սահմանափակվում է շարժունակությունը։ Քիչ չեն դեպքերը , երբ մարդիկ անգամ բուժում ստանալուց հետո չեն ուզում դուրս գալ անկողնուց, չեն ցանկանում տեղաշարժել ոտքը, իսկ դա կարող է իր հերթին այլ բարդությունների առաջացման պատճառ դառնալ։
Կինը , ով Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ազդոսկրի փակ կոտրվածքով, գանգատվում էր սուր ցավերից, տեղաշարժման սահմանափակումից։ Մեր մասնագետների գրագետ և համատեղ աշխատանքի շնորհիվ անմիջապես կատարվել է վիրահատական միջամտություն , կոտրված մասը ֆիքսվել է DHS հարթակով և պտուտակներով ։ Վիրահատական և հետվիրահատական ընթացքը անցել է հարթ, հիվանդը հաջորդ օրվանից քայլել է քայլակների օգնությամբ։
Վիրահատող բժիշկ` Ջանիկ Եղիազարյան



_edited_edited.png)



Comments