Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Sep 22, 2022
- 1 min read
Սևանի բժշկական կենտրոն է դիմել 86֊ ամյա Էմմա տատիկը` <<Ձախ ազդոսկրի վզիկի կոտրվածք>> ախտորոշմամբ։ Բժշկական կենտրոն դիմելու հաջորդ իսկ օրը մեր մասնագետի կողմից կատարվել է վիրահատություն։ Նշենք, որ ազդոսկրի վզիկի կոտրվածքներն առավել հաճախ հանդիպում են բարձր տարիքային խմբում, ինչը պայմանավորված է նրանով, որ ժամանակի ընթացքում` տարիքի հետ, առաջանում է ազդոսկրի գլխիկի սնուցման խանգարումներ, օստեոպորոզ , որի արդյունքում ոսկրերը կորցնում են էլաստիկությունը, որն էլ կոտրվածքների առաջացման համար հանդիսանում է հավելյալ ռիսկի գործոն և նույնիսկ փոքր հարվածի կամ ընկնելու դեպքում կարող է առաջանալ կոտրվածք։ Նախկինում նմանատիպ կոտրվածքների դեպքում իրականացվում էր կոնսերվատիվ բուժում, սակայն բուժման արդյունքները միշտ չէր, որ գոհացուցիչ էին։ Վիճակագրական տվյալներով , ցավոք, դեպքերի մեծ մասը ավարտվում էին հիվանդների մահով` պայմանավորված ոչ թե բուն խնդրի` կոտրվածքի, այլ դրանից բխող հարակից բարդությունների հետ։
Այսօր ժամանակակից բժշկությունը հնարավորություն է ընձեռում վիրահատական բուժման ճանապարհով հասնել բաղձալի արդյունքների, արձանագրել հիվանդների արագ ապաքինում և վերադարձ առօրյա կյանք։
Մեր 86֊ամյա տատիկը վիրահատության հաջորդ օրն արդեն կարողանում է քայլակի օգնությամբ քայլել և փաստում, որ իր մոտ բացակայում են կոտրվածքի ցավերը, որոնք առկա էին մինչև վիրահատությունը ` վերջում հավելելով, որ իր բժիշկը <<ոսկե ձեռքեր և ոսկե սիրտ >> ունի։ Կա արդյո՞ք կատարված աշխատանքի ավելի մեծ գնահատական յուրաքանչյուր բժշկի համար , քան հիվանդի գնահատականն է, առողջության վերականգնումը և իրեն ուղեկցող երախտապարտ ժպիտը։
Իսկ մենք մեր սիրելի տատիկին մաղթում ենք երկաթյա առողջություն, երկար ու ձիգ տարիների կյանք և շուտափույթ ապաքինում։
Բուժող բժիշկ` Ջանիկ Եղիազարյան֊ վնասվածքաբան֊ օրթոպեդ






_edited_edited.png)



Comments