Սևանի բժշկական կենտրոն
- Նելլի Ղազարյան

- Sep 22, 2022
- 1 min read
Հիվանդը դիմել է աջ սրունքի զույգ ոսկրերի միջին ստորին երրորդականի բաց բեկորավոր ներհոդային կոտրվածքով՝ տեղաշարժով: Վիճակ`աջ սրունքի գիպսային անշարժացումից: Գիպսային լոնգետը հեռացնելուց հետո հայտնաբերվեց միջին երրորդականի շրջանում պատռած, արյունային արտադրությամբ վերք, որի հատակը կազմում են աջ ոլոքի ոսկրաբեկորները: Աջ ոտնաթաթի և սրունքի շրջանները այտուցված են, առկա են արյունազեղման օջախներ: Աջ կրունկոսկրից տեղադրվել է կմախքային ձգում Բելլերի բեկակալի վրա: Հակաայտուցային բուժում ստանալուց հետո կատարվել է աջ սրունքի զույգ ոսկրերի մետաղական օստիոսինթեզ` հարթակով և պտուտակներով:
Վիրահատող բժիշկ՝ վնասվածքաբան Ջանիկ Եղիազարյան





_edited_edited.png)



Comments