top of page
Search

Սևանի բժշկական կենտրոն

Սևանի բժշկական կենտրոնի տնօրինությունը՝ տնօրեն Արամ Նիկողոսյանի գլխավորությամբ, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում է առողջապահական ոլորտի բոլոր աշխատակիցներին և կազմակերպիչներին. Իմ շատ սիրելի աշխատակիցներ՝ բժիշկներ, բուժքույրեր և մայրապետեր, ձեր սրտացավ, հոգատար ու անձնուրաց աշխատանքից է կախված մարդու առողջությունը, որը դուք պատվով ու նվիրումով եք կատարում՝ համակված այն գիտակցումով, որ ձեզ է վստահված մարդկային կյանքի և առողջության պահպանման կարևոր և պատասխանատու գործը: Վստահեցնում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի ամենօրյա բարեխիղճ աշխատանքը իր կարևոր ներդրումն ունի բնակչության առողջության պահպանման գործում: Մենք միասին՝ ձեր բարձր մասնագիտական կարողությունների, արհեստավարժության, հայրենասիրության, նվիրումի և պատասխանատվության շնորհիվ կարող ենք հասնել մեծ հաջողությունների և հաղթահարել մեր և քաղաքացու առաջ ծառացած խնդիրները: Այս տոնը հատկանշական է ոչ միայն այն առումով, որ թույլ է տալիս մի պահ դուրս գալ աշխատանքային ամենօրյա ռիթմից, գեղեցիկ և սրտաբուխ խոսքեր ասել միմյանց , արժևորել բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության մեջ, այլև հնարավորություն է հետադարձ հայացք գցելու մեր աշխատանքային գործունեությանը , գնահատելու ձեռքբերումներն ու բացթողումները, մշակելու ապագայի համար ավելի համարձակ ծրագրեր և իրականացնելու բարեփոխումներ: Մասնագիտական առումով ձեր աշխատանքում անչափ կարևոր է , որ աշխատանքի արդյունքը գոհացուցիչ լինի թե ´ ձեր և թե ´ հասարակության համար: Եվ թո´ղ այդ արդյունքը լինի ձեր հիվանդների ապաքինումը, նրանց շնորհակալ ժպիտները և ձեզ ուղղված երախտագիտության խոսքերը: Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում բոլորիդ առողջություն, ընտանեկան երջանկություն, աշխատանքային խաղաղ և բեղմնավոր գործունեություն: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐ:


 
 
 

Comments


Commenting on this post isn't available anymore. Contact the site owner for more info.

Հայաստան, 1501, Գեղարքունիքի մարզ, Սևան
Նաիրյան փող., 169 շենք

(Սևանի տարածաշրջան)

©2022 sevanmed.am, sevanmed.com

bottom of page